Մատչելիության հղումներ

Հորդանանի վարչապետը մեղադրում է իսլամական ընդդիմությանը


Հորդանանի վարչապետ Մաարուֆ Բախիտը իսլամական ընդդիմությանը մեղադրել է երկրում քաոսային վիճակ հրահրելու մեջ:

Երեկ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում վարչապետը հայտարարել է, թե իշխանությունները երկխոսության են հրավիրել «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներին, սակայն, վերջիններիս Եգիպտոսի եւ Սիրիայի իսլամիստները «հրահանգում են շարունակել անկարգությունները»:

Ուրբաթ օրը երկրի մայրաքաղաք Ամմանում կառավարության կողմնակիցների եւ քաղաքական բարեփոխումներ պահանջող ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս 130-ը վիրավորվել են:

Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ ու ջրնետ մեքենաներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG