Մատչելիության հղումներ

logo-print

Լիբիայում շարունակվում են միջազգային ուժերի գործողությունները


Միջազգային ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Լիբիայում:

Այսօր առավոտյան մայրաքաղաք Տրիպոլիի արվարձաններից մեկում տեղի է ունեցել 3 պայթյուն: Ըստ ականատեսների` այրվում է ռազմական ռադարներից մեկը:

Ուրբաթ օրը միջազգային ուժերի օդուժը ռմբակոծել է Քադաֆիին հավատարիմ զորքերի դիրքերը երկրի արեւելքում` Աջաբիա քաղաքի մոտ, ինչի արդյունքում քաղաքն այժմ վերահսկում են ապստամբները:

Միացյալ Նահանգների զինված ուժերի ներկայացուցիչ փոխծովակալ Ուիլյամ Հորթնին հայտարարել է, որ Քադաֆին «զրկվել է հակաօդային պաշտպանությունից ու գրեթե անկարող է իրականացնել ցամաքային ռազմական գործողություններ»: Հաղորդումներ կան, թե Քադաֆին զինում է կամավորներին:

Ակնկալվում է, որ մոտակա օրերին միջազգային ուժերի ղեկավարությունը Լիբիայում լիովին կանցնի ՆԱՏՕ-ին, որն առաջարկել է ղեկավարությունը վստահել կանադացի գեներալ Շարլ Բուշարին:

Քադաֆիի կառավարության հրապարակած տվյալներով, մեկ շաբաթ առաջ սկսված միջազգային ուժերի գործողությունների հետեւանքով զոհվել է 114 մարդ: Չի ճշտվում, սակայն, թե նրանցից քանիսն են զինվորականներ եւ քանիսը` քաղաքացիական անձինք:

Սպիտակ տունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը նախագահ Բարաք Օբաման հանդես է գալու հեռուստատեսությամբ ու պարզաբանելու է Լիբիայում միջազգային ուժերի գործողություններին ԱՄՆ-ի մասնակցության նպատակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG