Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը Թեհրանում


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան:

Նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաեւ այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG