Մատչելիության հղումներ

Կիրանցեցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում


Կիրանցի բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում, 16-ը մայիսի, 2024թ․
Կիրանցի բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում, 16-ը մայիսի, 2024թ․

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց բնակիչներին, որ կառավարությունից հայտնել են, թե գալիս են Իջևան՝ հանդիպելու մի քանի ակտիվիստների հետ։ Իսկ թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը, գյուղացիներն իրենք պետք է որոշեն։

Բնակիչները միաբերան հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Նրանք պահանջեցին, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։

Կամո Շահինյան, Կիրանց, 16-ը մայիսի, 2024թ․
Կամո Շահինյան, Կիրանց, 16-ը մայիսի, 2024թ․

Կամո Շահինյանը նաև հայտարարեց, որ մտադրություն ունի հրաժարական տալու։ Այս հայտարարությանը ևս ընդդիմացան բնակիչները՝ նշելով, որ դրանով որևէ հարց չի լուծվում։ Կամո Շահինյանն էլ համաձայնեց շարունակել պայքարը բնակիչների հետ որպես գյուղի վարչական ղեկավար։

Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։

Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։ «Ազատության» հետ զրույցում նրանք նշում են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել։

Կիրանցի հատվածում խնդիրների շուրջ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց՝ մասնավորապես շեշտելով՝ սկբունք են որդեգրել՝ «սահմանն անցնում է այնտեղ, որտեղով անցնում է»։ Վարչապետը նկատի ուներ Խորհրդային միության օրոք հաստատված սահմանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG