Մատչելիության հղումներ

Թուրքիայում ևս մեկ ավիացիոն միջադեպ, այս անգամ՝ Անթալիայում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ Քյոլն-Անթալիա չվերթն իրականացնող Corendon Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը մայիսի 9-ին ժամը 11։00-ի սահմաններում Անթալիա նահանգի Ալանիա-Գազիփաշա օդանավակայանում վայրէջք կատարելիս առջևի անիվը պայթել է։ Տուժածներ չկան։ Օդանավում գտնվող 190 մարդիկ՝ 184 ուղևորները և անձնակազմի 6 անդամները տարհանվել են։

Ավիացիոն ոլորտի փորձագետները նշում են, որ վայրէջքի պահին անվադողերի պայթյուններ համեմատաբար հաճախ են տեղի ուենում, ինչը փոքր վերանորոգում է պահանջում։

Չորեքշաբթի օրը Փարիզից Ստամբուլ չվերթն իրականացնող FedEx-ի բեռնատար Boeing 767 ավելի մեծ օդանավը Ստամբուլի օդանավակայանում իջել էր առանց առջևի շասին բացվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG