Մատչելիության հղումներ

Ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկուն սպանության մեղադրանք է առաջադրվել


Իգոր Կոլոմոյսկին, արխիվ
Իգոր Կոլոմոյսկին, արխիվ

Ուկրաինացի մեծահարուստ Իգոր Կոլոմոյսկուն սպանության կազմակերպման մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ չհրապարակելով, սակայն, մեղադրյալի ինքնությունը։

Reuters գործակալության տեղեկություններով՝ խոսքը Ուկրաինայի խոշորագույն «Պրիվատ» բանկի նախկին սեփականատեր Իգոր Կոլոմոյսկու մասին է, որի կարողությունը 2023 թվականի տվյալներով, ըստ Forbes հանդեսի, գերազանցում էր 1 միլիարդ ամերիկյան դոլարը։

Նախաքննության մարմինը պնդում է,թե բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ավելի քան 20 տարի առաջ՝ 2003 թվականի ամռանը, Կոլոմոյսկին պատվիրել է Կիևի իրավաբաններից մեկի դեմ իրականացված մահափորձը, որը սակայն, իրենից անկախ պատճառներով, ավարտին չի հասցվել։ Նախաքննության մարմնի պնդմամբ՝ գործարարը այս քայլին է դիմել երկրի արևելքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկի պատկանելության շուրջ ծագած վեճի պատճառով։

«Եթե ներկայացված մեղադրանքը հաստատվի դատարանի կողմից, Կոլոմոյսկին կարող է դատապարտվել ցմահ բանտարկության», - հաղորդում է Reuters-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG