Մատչելիության հղումներ

Քրեական վարույթ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով


Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության՝ զինծառայողնը հրազենային վիրավորումը ստացել է կզակի շրջանում: Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - նշված է հաղորդագրությունում:

Նախորդ օրը Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG