Մատչելիության հղումներ

Երևանը համաձայն է մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ․ Փաշինյան


Երևանը համաձայն է մինչև նոյեմբեր խաղաղության պայամանգիր կնքելու գաղափարի հետ, սակայն դրա համար պետք է բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ես հիմա ակնհայտորեն չեմ ասում, որ էս շաբաթվա վերջ ստորագրում ենք, նշանակում է դա դեռ տեղի չի ունեցել, և ես հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում նախատեսված հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի», - ասաց Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտին Բաքվում «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով ֆորումի ժամանակ հայտարարեց, թե Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը։

Ֆորումին մասնակցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին ընդգծեց․ - «Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը։ Կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել մինչև COP29-ը։ Մենք հավատում ենք դրան»:

COP 29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն այս տարի կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG