Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը հինգշաբթի օրը պաշտոնական այց է կատարել Իտալիա։ Նա բանակցել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, նախագահ Սերջո Մատարելայի հետ և Վատիկանում հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին։
Վատիկանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կարճատև հանդիպումը շատ բարեկամական մթնոլորտում է տեղի ունեցել։ Նրանք նաև նվերներ են փոխանակել․ Հռոմի Պապը Հորդանանի թագավորին նվիրել է խճանկարային ոճով նկար, որը պատկերում է պապական օրհնությունը Սուրբ Պետրոսի հրապարակում, իսկ Հորդանանի թագավորը Հռոմի Պապին արաբական գեղագրության մետաղական քանդակ է նվիրել։