Մատչելիության հղումներ

Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 48 մարդ է զոհվել


Չինաստան, փլուզված մայրուղին, 2-ը մայիսի, 2024թ.
Չինաստան, փլուզված մայրուղին, 2-ը մայիսի, 2024թ.

Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով Մեյչժոու քաղաքում անցած գիշերը փլուզվել է 4 գոտիանոց մայրուղու հատվածներից մեկը։ 23 ավտոմեքենա զառիթափից ցած է ընկել, մի քանիսը հրդեհվել է։

Մեքենաները դուրս բերելու համար շինարարական ամբարձիչներ են օգտագործվել։ Նախնական տվյալներով՝ 48 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է։ Զոհերի թիվը կարող է աճել։ Քաղաքային իշխանությունները հայտում են, որ 3 մարդու ինքնությունը պարզելու հմար ԴՆԹ տեստ է արվում։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG