Մատչելիության հղումներ

Էրդողանն այսօր հանդիպելու է հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդի հետ


Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզել, արխիվ
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզել, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հանդիպում է ունենալու ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի հետ։

Իշխող կուսակցության գրասենյակում պլանավորված հանդիպմանը նախատեսվում է քննարկել Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու հարցը։

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում անհրաժեշտ թվով ձայներ չունի սահմանադրության նախագիծը հանրաքվի դնելու համար՝ դրա համար ընդդիմությունից առնվազն 37 ձայն է անհրաժեշտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG