Մատչելիության հղումներ

Բլինքենը Շանհայում անդրադարձել է «չինական անարդար առևտրին»


Չինաստան - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամերիկյան առևտրի պալատում գործարարների հետ հանդիպման ժամանակ, Շանհայ, 25-ը ապրիլի, 2024թ.
Չինաստան - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամերիկյան առևտրի պալատում գործարարների հետ հանդիպման ժամանակ, Շանհայ, 25-ը ապրիլի, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գտնվում է Չինաստանում։ Ֆինանսական հաբ Շանհայի քաղաքային իշխանությունների և ֆինանսական կենտրոնի պաշտոնյաների հետ հանդիպմանը նա անդրադարձել է «չինական անարդար առևտրային պրակտիկային»։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է առողջ տնտեսական մրցակցության Չինաստանի հետ և հավասար պայմանների ստեղծմանը Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների և աշխատողների համար, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների միջև բազմամիլիարդանոց առևտրում ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է մտավոր սեփականություն գողանալու և ամերիկյան բիզնեսի նկատմամբ խտրականություններ դրսևորելու մեջ։ Այս խնդիրները երկար ժամանակ երկու երկրների տնտեսական հարաբերություններում տարաձայնությունների աղբյուր են հանդիսանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG