Մատչելիության հղումներ

Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը զենք չի տա Ուկրաինային, չնայած Կիևի խնդրանքներին


Զելենսկի-Ալիև հանդիպում Մոլդովայում, 1-ը հունիսի, 2023թ․
Զելենսկի-Ալիև հանդիպում Մոլդովայում, 1-ը հունիսի, 2023թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը զենք չի տրամադրի Ուկրաինային, չնայած այդպիսի խնդրանքներ եղել են։

«Մենք Ուկրաինային տրամադրել ենք հումանիտար և ֆինանսական օգնություն ավելի քան 30 միլիոն եվրոյի չափով։ Մենք մասնակցում ենք Իրպեն քաղաքի վերականգնմանը, որտեղ ադրբեջանական մեծ համայք է ապրում և վերականագում ենք սոցիալական ենթակառուցվածքների շատ օբյեկտներ։ Ոչինչ դրանից ավելին։ Մենք զենք չենք մատակարարում Ուկրաինային, չնայած մեզ խնդրում են։ Բայց մենք չենք կարող։ Մենք դա բաց և հրապարակավ ենք ասում և չենք անի։ Հումանիտար օգնություն՝ այո՛, զենք՝ ո՛չ»,- ասել է Ալիևը Բաքվում անցկացված COP29 միջազգային համաժողովում՝ պատասխանելով մասնակիցների հարցերին։

Ապրիլի 23-ին անցկացված համաժողովում Ալիևի ելույթի ու հարցուպատասխանների սղագրությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահական կայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG