Մատչելիության հղումներ

Երևան-Երասխ ճանապարհին երթևեկությունն այրվող անվադողերով խաթարելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել


Ապրիլի 24-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Վարույթը նախաձեռնվել է խմբակային խուլիգանություն հատկանիշով (Քրեական օրենսնգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):

Կոմիտեն որոշ մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ ինքնությունները չպարզված անձինք ապրիլի 24-ին՝ ժամը 16:25-ին, Ford Tranzit, BMW X5 և Mersedes Benz մակնիշների մեքենաներով Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհի՝ Մասիսի հատվածի երթևեկելի գոտիներ են տեղափոխել և կուտակել բազմաթիվ անվադողեր։ Այնուհետև մի կողմից դեպի Երասխ, իսկ մյուս կողմից՝ դեպի Երևան ուղղություններով տեղադրված անվադողերն այրել են, ինչի հետևանքով որոշակի ժամանակահատված ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը խաթարվել է:

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նշված արարքն առերևույթ կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG