Մատչելիության հղումներ

Անկարան մերժում է «1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները»


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Պաշտոնական Անկարան մերժում է «1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները», որոնք, իր ձևակերպմամբ, արվում են «որոշ արմատական շրջանակներին բավարարելու համար»։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ «պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են միջազգային իրավունքին», խաթարում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերը և խրախուսում արմատական խմբերին ատելության հիմքով հանցագործություններ կատարել։

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին աջակցել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին և Հայաստանի հետ նախաձեռնված կարգավորման գործընթացին։

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանության շուրջ մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օրն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ: Թուրքիան այն հերքում է:

«1915-ի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մնում է Անկարայի օրակարգում, այսօր հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե «հարգանքով է հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իր ցավակցությունն է հայտնում նրանց թոռներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG