Մատչելիության հղումներ

Լարվածություն Լիբանանի և Իսրայելի սահմանի երկայնքով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իսրայելն ու Լիբանանի հարավային շրջանները վերահսկող «Հեզբոլա» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել։

Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների պնդմամբ՝ վերջին ժամերին երկրի ռազմաօդային ուժերն ու հրետանային ստորաբաժանումները չորս տասնյակ թիրախներ են խոցել Լիբանանի հարավում գտնվող Այթա աշ Շաբ քաղաքի մերձակայքում։ Իսրայելական հարվածներին նախորդել են «Հեզբոլայի» գործողությունները։

Իրանամետ խմբավորումը լուսադեմին մի քանի տասնյակ հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել իսրայելական Շոմերա և Ակրե բնակավայրերի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG