Մատչելիության հղումներ

Reuters. «Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի նավթաբազային»


«Ուկրաինայի Անվտանգության ծառայության անօդաչու թռչող սարքերը անցած գիշեր հարվածել են Ռուսաստանի խոշորագույն «Ռոսնեֆտ» նավթային ընկերության՝ Սմոլենսկում գտնվող երկու նավթաբազաները», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածի թիրախում են հայտնվել ընդհանուր առմամբ 26 հազար խորանարդ մետր վառելիք պարունակող նավթի պահեստարանները։

«Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, բազայի աշխատակիցները տարհանվել են», - հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ շարունակելու են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG