Մատչելիության հղումներ

Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Ալավերդի-Նոյեմբերյան և Բագրատաշեն համայնքները կապող հատվածում


Լուսանկարը՝ News.am-ի տեսանյութից
Լուսանկարը՝ News.am-ի տեսանյութից

Ալավերդի-Նոյեմբերյան և Բագրատաշեն համայնքները իրար կապող՝ Վրաստան տանող ճանապարհին ոստիկանական զորքեր են տեղակայված, այդ թվում՝ կարմիր բերետավորներ։ Րոպեներ հետո նրանց թիվը ավելացավ։

Նրանք պատ են կազմել փողոցի երկու եզրերով և հնարավորություն չեն տալիս ցուցարարներին մոտենալ։

Տեղում քաղաքացիներից բացի, նաև հոգևորականներ կան։ Ոստիկանության Լոռու մարզային բաժանմունքի ղեկավարը զգուշացրեց Տավուշի թեմի առաջնորդին, որ եթե այդ հատվածը փակեն, իրենք ուժ կկիրառեն։ Այս պահին ավտոճանապարհը դեռ բաց է։

Իրավիճակը Տավուշում լարված է առավոտվանից՝ պայմանավորված սահմանազատմամբ, որի շուրջ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնության են եկել՝ «Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։ Տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG