Մատչելիության հղումներ

Մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը


Սքրինշոթ «24news»-ի էջից
Սքրինշոթ «24news»-ի էջից

Մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը:

Սևան-Երևան մայրուղին փակած մարդիկ ասում էին՝ «մենք ոչ մի քաղաքական խմբից չենք՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն»:

«Քաղաքական բոլոր թևերից էլ դժգոհ ենք, ստեղ և՛ Սևանից մարդիկ կան, և՛ Գավառից, և՛ Ճամբարակից: Հիմա ստեղ տավուշցիներին ենք սատարում, չենք ուզում, որ այդ սահմանազատումը լինի», - նշեց հավաքվածներից մեկը:

Շուրջ 40 րոպե Երևան-Սևան մայրուղին փակ պահած քաղաքացիները բացեցին ճանապարհը: «Լսելով մեր Սևանի ոստիկաններին ու խցանումներում կանգնած մարդկանց, բացենք ճանապարհը, մարդիկ հիվանդանոց-բան են գնում: Երեկոյան էլ ջահերով երթ է, եկեք գնանք ավտոբուսներով միանանք էնտեղ: Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարեցին ցուցարարները:

Իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG