Մալայզիայում նավատորմի շքերթի փորձի ժամանակ երկու ուղղաթիռներ օդում բախվել են, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նավատորմի հայտարարությանը: Ըստ հրապարակման՝ 10-ն էլ անձնակազմի անդամներ են եղել:
«Բոլոր զոհերի մահը հաստատվել է դեպքի վայրում և ուղարկվել Լումուտի բանակային հոսպիտալ՝ ինքնությունը պարզելու համար», - հայտնել են ռազմածովային ուժերը:
Զոհվածներից 3-ը կին սպաներ են: