Մատչելիության հղումներ

Նախագահը հավատացնում է՝ որևէ պաշտոնյա ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում չի կայացնի


Հայաստանի նախագահը հավատացնում է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի ու ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի: Այդ մասին Վահագն Խաչատուրյանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ծննդյան առթիվ այսօրվա հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանազատման աշխատանքների մասին։

«Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք», - կառավարության հաղորդմամբ՝ ասել է նախագահը։

«Ուզում եմ նաև իմ հանդիպումների, տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր», - նշել է Խաչատուրյանը։

Կառավարության ղեկավարը նրան շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

  • Չնայած իշխանությունը հայտարարում է, որ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատմամբ հայկական կողմը նվազեցնում է ռիսկերը, ընդդիմությունը, նախկին պաշտոնյաները պնդում են՝ այս գործընթացը միակողմանի զիջում է, ճանապարհ հետագայում ագրեսիվ գործողությունների համար։
  • Տավուշում բնակիչները մի քանի օր է՝ ճանապարհ են փակում՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով և հայտարարելով, որ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG