Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Վրաստանի երեք քաղաքացիները՝ Թամազ Էցելաշվիլին, Օթար Տերաշվիլին և Վալերի Գիունաշվիլին ազատ են արձակվել Ցխինվալիի մեկուսարանից։
Նրանցից մեկը անչափահաս է, մյուսները 19 և 20 տարեկան են։
Ռուս զինվորականները նրանց ձերբակալել էին ապրիլի 14-ին Զեմո Արցևի գյուղի մոտ։ Նրանք տեղաբնակներ են։ Հարավօսական իրավապահները հաղորդել են, թե նրանք խախտել էին «պետական սահմանը» և ըստ սահմանված պատժի՝ տուգանվել են և արտաքսվել։