Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման Հայաստանի կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

ԱԽ քարտուղարի գրասենյակն էլ հաղորդում է, որ Արմեն Գրիգորյանն ու ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և համագործակցության հեռանկարների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG