Մատչելիության հղումներ

Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել


Քննչական կոմիտեն քրեկան վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով։

Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ):

Վարդանյանը տուժող է ճանաչվել։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ օրերս տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատագամվորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։

Իրավապահները պատճառաբանել էին, թե հանցանքի մասին հաղորդում չեն ստացել, հետևաբար այս մասով գործ չէր հարուցվել։ Երեկ Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Քննչական այսօր հայտնել է, որ հաղորդում են ստացել, առ այն, որ ապրիլի 15-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։

Այս պահին, ըստ կոմիտեի, նախաքննություն է ընթանում, դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG