Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իսրայելը կիրակի առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։

Տարածաշրջանում Իրանի ամենահզոր դաշնակիցը գիշերը հրթիռակոծել է իսրայելական բազան, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ հայտարարել է, որ չնայած Իրանի գիշերային ձախողված հարձակմանը, ռազմական արշավը չի ավարտվել, և պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի։

Իրանը, իր հերթին, կիրակի նախազգուշացրել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին «շատ ավելի մեծ արձագանքի» մասին, եթե որևէ պատասխան լինի, նաև ասել, որ մտադիր չէ շարունակել գործողությունը։

  • Իրանը հարձակումը ձեռնարկել է՝ ի պատասխան ամսվա սկզբին Սիրիայում իր հյուպատոսության վրա Իսրայելի ենթադրյալ հարվածի, որի արդյունքում սպանվեցին Իրանի հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարներ։
  • Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, որ վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
  • Շաբաթ օրը Իրանի հեղափոխության պահապանները գրավել են Իսրայելի հետ կապված բեռնատար նավը Հորմուզի նեղուցում՝ աշխարհի ամենակարևոր էներգակիրների երթուղիներից մեկում՝ ընդգծելով ավելի լայն հակամարտությունից բխող ռիսկերը համաշխարհային տնտեսության համար:
  • Հիմնականում Իրանից արձակված հարյուրավոր հրթիռները և անօդաչու թռչող սարքերը միայն չափավոր վնաս են հասցրել Իսրայելին՝ ըստ պաշտոնական աղբյուրների։ Դրանց մեծ մասը խոցվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի օգնությամբ:
  • ԱՄՆ նախագահը, ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, նախազգուշացրել է Իսրայելի վարչապետին, որ Նահանգների չի մասնակցի Իրանի դեմ հակահարձակմանը, եթե Իսրայելը որոշի պատասխան հարված հասցնել։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները զսպվածության կոչ են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG