Մատչելիության հղումներ

Գերմանիայի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին միկրոռոբոտը, որը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարին


Գերմանիայի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին միկրոռոբոտը, որը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարին։ Դրանք կարող են շարժվել մարդու բջջային ցանցում ու թիրախավորել առանձին բջիջների։

Մյունխենի տեխնիկական համալսարանի առաջատար հետազոտող, նանո- և միկրոռոբոտիկայի պրոֆեսոր Բեռնա Էդելմանն ասել է, որ հայտնագործությունը կարող է բուժման նոր մեթոդներ ստեղծել քաղցկեղի, կամ այլ հիվանդությունների դեմ պայքարող պացիենտների համար։

Գիտնականների թիմը ուղիներ է գտել րոպեների ընթացքում միլիոնավոր միկրոռոբոտներ բաց թողնելու համար։ Ջրիմուռներից պատրաստված միկրոռոբոտների լայնությունը մարդու մազի հաստության կեսի չափ է, դրանք մոտավորապես նույն չափն ունեն, ինչ մարդու բջիջները, և ունեն բջջի նույն փափուկ կառուցվածքը։ Նանոնյութերի օգտագործման շնորհիվ դրանք կարող են կառավարվել առանց լարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG