Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան «փակ ալիքով» են շփվում կալանավորվածներին ազատ արձակելու հարցով․ Ռյաբկով


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ

The Wall Street Journal-ը գրել է, որ Վաշինգտոնը նոր առաջարկներ է պատրաստում Ռուսաստանում բանտարկված ամերիկացիներ Էվան Գերշկովիչին և Փոլ Ուելանին ռուս կալանավորների հետ փոխանակելու, նրանց ազատ արձակելու համար։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների խնդրանքով անդրադառնալով այդ թեմային, ասել է, թե կալանավորների փոխանակման հարցով Մոսկվան ԱՄՆ-ի հետ երկխոսում է հատուկ ալիքով։

«Այդ թեմայով երկխոսությունը տարվում է մասնագիտացված փակ ալիքով։ Ես իրավասու չեմ մեկնաբանել ինֆորմացիայի փոխանակումն ու այն ազդանշանները, որ անցնում են այդ ալիքով»,- ասել է Ռյաբկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG