Մատչելիության հղումներ

ՌԴ փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը, թուրքական կողմի նախաձեռնությամբ, չորեքշաբթի կայած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը։

«Քննարկվել են մի շարք հրատապ հարցեր, առաջին հերթին կապված Հարավային Կովկասի իրավիճակի հետ։ Երկկողմ հետաքրքրություն է ցուցաբերվել շարունակելու ռիթմիկ աշխատանքը տարածաշրջանային խորհրդակցական «3+3» պլատֆորմի շրջանակում, որպես առանցքային գործոնի Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման համար»,- հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ն ու նաև նշել, որ կողմերը քննադատական գնահատականներ են տվել այդ տարածաշրջան լարվածություն բերելու, իրենց կոնյունկտուրային շահերի համար այն ապակայունացնելու «հավաքական Արևմուտքի» փորձերին։

XS
SM
MD
LG