Մատչելիության հղումներ

Շվեյցարիան միջազգային համաժողով կկազմակերպի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ գտնելու հարցով


Շվեյցարիայի կառավարությունը հունիսի կեսերին միջազգային համաժողով կկազմակերպի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ գտնելու հարցով։

Խաղաղության համաժողով, բայց առանց Ռուսաստանի մասնակցության, խնդրել է կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ համաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին և 16-ին Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Նիդվալդեն կանտոնի Բյուրգենստոկ հանգստավայրում, գրում է Blick պարբերականը։

Շվեյցարիայի իշխանությունները հույս ունեն, որ հավաքը «կդառնա բարձր մակարդակի երկխոսության հարթակ՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելու ուղիների շուրջ՝ միաժամանակ մշակելով խաղաղ գործընթացում Ռուսաստանի մասնակցության կոնկրետ ծրագիր»։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ հրավեր ունենալու դեպքում էլ չէր մասնակցելու այդ միջոցառմանը։ ՌԴ ԱԳՆ-ն պնդել է, որ այլևս չեզոք միջնորդ չի համարում Մոսկվայի դեմ պատժամիջոցներին միացած Շվեյցարիային։ Կիևն իր հերթին դեմ է Մոսկվայի մասնակցությանը, հայտարարելով, որ Ռուսաստանի հետ բանակցություններ կսկսի միայն ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG