Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է «Եվրաջասթ»-ի հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Եվրաջասթ» գործակալության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

ԵՄ կողմից հայաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան Թիխելտը, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

«Եվրաջասթ»-ն օգնում է ԵՄ անդամ երկրներին պայքարել ահաբեկչության և լուրջ կազմակերպված հանցավորության դեմ՝ առաջարկելով մի շարք ծառայություններ, այդ թվում՝

  • Հետաքննությունների և քրեական հետապնդումների համակարգում՝ առնվազն 2 երկրի ներգրավմամբ
  • Օգնում է լուծել արդարադատության կոնֆլիկտները
  • Պարզեցնում է ԵՄ իրավական փաստաթղթերի մշակումն ու իրականացումը, օրինակ՝ Եվրոպական ձերբակալության օրդերները, Եվրոպական հետաքննության հրամանները և բռնագրավման ու սառեցման հրամանները/վկայականները:

«Եվրաջասթ»-ն աջակցում է մասնագիտացված դատախազների խմբերին միգրանտների մաքսանենգության ու մարդկանց թրաֆիքինգի հարցերով և իրականացնում է մի շարք ծրագրեր և նախագծեր, ինչպիսիք են EuroMed Justice-ը, IPC Project-ը և WB CRIM JUST-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG