Մատչելիության հղումներ

Իսրայելը հրապարակեց միջազգային կազմակերպության աշխատակիցների զոհվելու հետաքննության արդյունքները


Գազայի հատված - World Central Kitchen-ի գնդակոծված ավտոմեքենան, 2-ը ապրիլի, 2024թ.
Գազայի հատված - World Central Kitchen-ի գնդակոծված ավտոմեքենան, 2-ը ապրիլի, 2024թ.

Իսրայելն այսօր հրապարակեց Գազայի հատվածում իսրայելական ուժերի գնդակոծության հետևանքով միջազգային հումանիտար կազմակերպության 7 աշխատակիցների զոհվելու հետաքննության արդյունքները։

Միջադեպի հետ կապված իսրայելական բանակի երկու սպա պաշտոնանկ է արվել, մեկ այլ բարձր հրամանտարի նկատողություն է արվել։

Այդ միջադեպից հետո Իսրայելի հասցեին միջազգային հանրության, նաև դաշնակիցների քննադատություններն ուժեղացել են։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 4-ին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող օգնությունը կախված կլինի պաղեստինցի քաղաքացիական բնակչության և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու Իսրայելի կոնկրետ քայլերից։

Նախագահ Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան կես ժամ հեռախոսազրույց են ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG