Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր Էլխան Ալիևին դատապարտել են 5 տարվա ազատազրկման


Ադրբեջանի Ժողճակատի ակտիվիստ Էլխան Ալիևը, արխիվ
Ադրբեջանի Ժողճակատի ակտիվիստ Էլխան Ալիևը, արխիվ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Էլխան Ալիևին:

Նա մեղադրվում է խարդախության համար՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով։ Բացի այդ, Ալիևը մեղավոր է ճանաչվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար: Դատախազությունը նրա համար 7 տարվա ազատազրկում էր պահանջել։

Էլխան Ալիևը հերքում է մղադրանքը: Նրա փաստաբան Նեմաթ Քարիմին «Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալը հետապնդվում է ոչ թե խարդախության ու փաստաթղթերի կեղծման, այլ՝ քաղաքական դրդապատճառներով։ Նա ասել է, որ բողոքարկելու է դատավճիռը։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության հինգ ակտիվիստներ տարբեր մեղադրանքներով գտնվում են կալանքի տակ։ Նրանք բոլորը պնդում են, որ իրենց հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, մասնավորապես՝ բողոքի ցույցերին մասնակցելու և սոցիալական ցանցերում Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար։

Իր հերթին, Արբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե «քաղաքական ակտիվիստները կալանավորվում են կոնկրետ փաստերի հիման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG