Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում ազատ են արձակել այսօր պատանդառված բոլոր քաղաքացիներին


Ոստիկանները Էդե քաղաքի գիշերային ակումբի մոտ․ զինված տղամարդը պատանդ է վերցրել ակումբում գտնվողներին, 30-ը մարտի, 2024թ․
Ոստիկանները Էդե քաղաքի գիշերային ակումբի մոտ․ զինված տղամարդը պատանդ է վերցրել ակումբում գտնվողներին, 30-ը մարտի, 2024թ․

Նիդերլանդների ոստիկանությունն ազատ է արձակել այսօր ավելի վաղ պատանդառված բոլոր քաղաքացիներին։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Էդե քաղաքում։ Զինված տղամարդը վաղ առավոտյան մուտք է գործել քաղաքի գիշերային ակումբներից մեկը՝ պատանդ վերցնելով այդ պահին այնտեղ գտնվող բոլոր այցելուներին և աշխատակիցներին։

Նիդերլանդներ - Էդե, 30-ը մարտի, 2024թ․
Նիդերլանդներ - Էդե, 30-ը մարտի, 2024թ․

Տեղական աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբին հարող տարածքը՝ տարհանելով հարևանությամբ գտնվող շենքերի ավելի քան 150 բնակիչներին։

Ականատեսների վկայությամբ, սակայն, պատանդների ազատ արձակմանը հնարավոր է եղել հասնել առանց հատուկ միջոցներ կիրառելու։

Բոլոր պատանդների՝ շենքը լքելուց հետո, ենթադրյալ ահաբեկիչն անձնատուր է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG