Մատչելիության հղումներ

Սերգեյ Նարիշկինը եռօրյա այց է կատարել Հյուսիսային Կորեա


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը մարտի 25-27-ը եռօրյա այցով գտնվել է Հյուսիսային Կորեայում։ Մոսկվան և Փհենյանը հաստատել են նրա այցը, որը կատարվել է Հյուսիսային Կորեայից Ռուսաստանին զենք, իսկ Ռուսաստանից Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու լուրերի ֆոնին։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդում է, որ Նարիշկինը Փհենյանում քննարկել է երկկողմ փոխգործակցությունը խորացնելու հարցերը՝ արտաքին ուժերի ճնշումների ուժեղացման փորձերի պայմաններում և որ բանակցություններն անցել են «ջերմ, բարեկամական մթնոլորտում»։

Օրերս «Financial Times» -ը գրել էր, որ Ռուսաստանը մարտի 7-ից սկսել է նավթ մատակարարել Հյուսիսային Կորեա՝ խախտելով այդ երկրի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG