Մատչելիության հղումներ

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են ամբողջ մարդկության ապագայի վրա. Սի Ծինպին


Չինաստանի նախագահ Սի Ծինպինը:
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը:

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլև ամբողջ մարդկության ապագայի վրա, Պեկինում ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։

«Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաև մարդկության ապագան և ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչ ուղիով կզարգանան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները՝ համագործակցությա՞ն, թե՞ առճակատման»,- ասել է Սի Ծինպինը:

Նրա խոսքով՝ «քանի դեռ կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում են միմյանց շահերը և խաղաղ գոյակցում ու համագործակցում հանուն փոխշահավետ արդյունքների, երկկողմ հարաբերությունները կբարելավվեն»։

Չինաստանի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների հասարակության բոլոր հատվածների ներկայացուցիչների փոխադարձ շփումները կակտիվանան:

Նախագահ Սի Ծինպինի և ամերիկացի գործարարների պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG