Մատչելիության հղումներ

Փորձում ենք լավագույնը անել՝ հաղթելու համար. Հրանտ-Լեոն Ռանոս


Հայաստանի ընտրանին վաղը ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հետ, հունիսին ուժերը կչափի Սլովենիայի և Ղազախստանի հետ։ Աշնանն էլ կմեկնարկի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանը։

«Ազատություն»-ը զրուցել է Ազգային հավաքականի, Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ, որը հավաքականի կազմում անցած գարնանը նորամուտը նշեց ու այս ընթացքում հասցրել է 4 գոլ խփել։

Հայաստանի ազգային հավաքականի մասին

«Կարծում եմ՝ մենք մեծ պոտենցիալ ունենք, մենք դա ցույց ենք տվել նախորդ խաղերում։ Բայց մենք պետք է լավ մարզվենք, որպեսզի ավելի լավ վիճակում լինենք, հետո խաղերում կրկին ցույց տանք, որ կարող ենք հաղթել»։

Երկրպագուների մասին

«Պարզապես արեք այն, ինչ բոլոր խաղերի ընթացքում անում եք, հավատացեք մեզ, մենք փորձում ենք անել լավագույնը` հաղթելու յուրաքանչյուր խաղում և շատ ուրախ ենք ձեզնից յուրաքանչյուրին տեսնել մարզադաշտում»։

Մյունխենգլադբախի «Բորուսիայում» քիչ խաղաժամանակ ստանալու ու մարզավիճակի մասին

«Իհարկե, եթե չես խաղում, լավ մարզավիճակում չես լինում, բայց ես մարզումների ընթացքում անում եմ ամեն ինչ, որպեսզի ամենաբարձր մակարդակի և լիարժեք մարզավիճակում լինեմ ու անեմ ամեն ինչ խաղի համար»։

«Ազատություն» - Քննարկվո՞ւմ է ակումբը փոխելու հարցը։

Հրանտ-Լեոն Ռանոս - Այս պահին, ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG