Մատչելիության հղումներ

Քելբաջար-Լաչին 76կմ մայրուղու շինարարությունը կավարտվի մինչև 2026-ի սկիզբը


Ճանապարհի շինարարություն Ադրբեջանում, արխիվ
Ճանապարհի շինարարություն Ադրբեջանում, արխիվ

Մոտ 76 կմ երկարությամբ Քելբաջար-Լաչին մայրուղու, այդ ճանապարհի երկայնքով թունելների շինարարությունը կավարտվի մինչև 2026 թվականի սկիզբը: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է շինարարական աշխատանքներն իրականացնող թուրքական Proyapi ընկերության փոխնախագահ Ակիֆ Այգենը:

Շինարարության մեկնարկի մասին հաղորդվել է 2022-ի ամռանը, թե որքան է կազմում նախագծի արժեքը, չի հաղորդվում։

Ադրբեջանի կառավարությունը թուրքական մեկ այլ ընկերության էլ վստահել է Հորադիզ-Աղբանդ մոտ 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը: Kalyon ընկերությունը, որին ադրբեջանական պետբյուջեից հատկացվել է շուրջ 184 միլիոն դոլար, ըստ AbzasMedia-ի՝ պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից մեկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG