Մատչելիության հղումներ

Ռայիսին շնորհավորել է Պուտինին վերընտրվելու կապակցությամբ


Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի առաջնորդները։ Կրեմլի փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսին «ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։

ՌԴ նախագահականի համաձայն՝ Պուտինն ու Ռայիսին քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG