Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ժողճակատի հերթական ներկայացուցիչն է ձերբակալվել


Ադրբեջանի Ժողճակատի համագումարը, դեկտեմբեր, 2023թ.
Ադրբեջանի Ժողճակատի համագումարը, դեկտեմբեր, 2023թ.

Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Սահիբ Մամեդզադային՝ ապօրինի թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Ընդդիմադիր կուսակցությունը տարածած հայտարարությամբ պնդել է՝ Մամեդզադայի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության առնվազն հինգ անդամներ են այս պահին գտնվում ադրբեջանական բանտերում տարբեր մեղադրանքներով։

Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ խստորեն վերահսկվող երկրում քաղբանտարկյալների թիվը հասել է 288-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG