Մատչելիության հղումներ

Հաջիևը Պեկինում պաշտոնական հանդիպումներ է անցկացնում


Չինաստան է այցելել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան X-ի իր էջում տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունների՝ փոխարտգործնախարար Սուն Վեյդոնի, Կոմկուսի Կենտկոմի միջազգային վարչության պետի տեղակալի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահի հետ քննարկել է ադրբեջանա-չինական համագործակցությունն ընդլայնելու ուղիները։

«Հանդիպումների ժամանակ ընդգծվել է երկու երկրների համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկությունը։ Մասնավորապես, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «Միջին միջանցք» նախագծի իրականացման, COP29-ի շրջանակներում փոխգործակցության և Ադրբեջանից կանաչ էներգիայի փոխադրման ծրագրին Չինաստանի մասնակցության շուրջ», - X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Միջին միջանցքը (կամ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին) միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, ապա Թուրքիայով դեպի եվրոպական երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG