Մատչելիության հղումներ

ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Մոիսեևը


Ծովակալ Ալեքսանդր Մոիսեև, արխիվ
Ծովակալ Ալեքսանդր Մոիսեև, արխիվ

Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը: Այս մասին հայտնում են ռուսական պետական լրատվական աղբյուրները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոիսեևը 2019 թվականից ղեկավարել է Հյուսիսային նավատորմը, իսկ նախկինում եղել է Սևծովյան նավատորմի հրամանատարը և ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Եվմենովի պաշտոնավարման ընթացքում Ռուսաստանի Սևծովյան նավատորմը պարբերաբար ռազմանավեր է կորցրել ուկրաինական կողմի դրոնների հարձակման հետեւանքով:

XS
SM
MD
LG