Մատչելիության հղումներ

ՌԴ-ում 2024-ին գրանցվել է հաշմանդամություն ունեցող տղամարդկանց՝ վերջին 8 տարվա աննախադեպ մեծ թիվ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում անցյալ տարի գրանցվել է 31-59 տարեկան հաշմանդամություն ունեցող 2 միլիոն 170 հազար տղամարդ։ Սա աննախադեպ ցուցանիշ է անցած 8 տարիների կտրվածքով: Այդ տվյալները հրապարակել է «Վերստկա» կայքը։

Մինչև 2016 թվականը տարիքային հաշվարկով հաշմանդամների թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել։ 2022-ին Ռուսաստանում կար այդ տարիքային կատեգորիայի հաշմանդամություն ունեցող 1 միլիոն 670 հազար տղամարդ, ինչը 507 հազարով՝ 30 տոկոսով պակաս է 2023-ի ցուցանիշից։ Մինչ այդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2020-ին, երբ հաշմանդամություն ունեցող տղամարդկանց թիվը հասել է 2 միլիոնի:

Ժողովրդագիր Ալեքսեյ Ռակշան ենթադրում է, որ հաշմանդամություն ունեցող տղամարդկանց թիվը աճել է, հավանաբար, հաշմանդամություն ստացած զինվորականների հաշվին:

«Նույնիսկ այս վիճակագրության մեջ նրանց մասնակի ընդգրկումը կարող է փոխել պատկերը: Կարծում եմ, որ իրականում կան տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր զինվորական հաշմանդամներ», - ասել է նա՝ ավելացնելով, որ իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ թաքցնում են իրական թվերը:

Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ալեքսեյ Վովչենկոն անցյալ տարվա հոկտեմբերին ասել է, որ պատերազմին մասնակցած և հաշմանդամություն ստացած ռուսաստանցիների ընդհանուր թվից 54 տոկոսի վերջույթներն անդամահատվել են։

Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվածների ու վիրավորների թիվը։ BBC-ի ռուսական ծառայության և «Մեդիազոնա» կայքի հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռազմաճակատում զոհվել են առնվազն 46 հազար 678 ռուսաստանցի զինվորականներ, այդ թվում՝ 5 հազար 565 մոբիլիզացվածներ և 8 հազար 599 բանտարկյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG