Մատչելիության հղումներ

Բայդենը 1 տոկոսի առավելություն ունի Թրամփի նկատմամբ. Reuters/Ipsos-ի հարցում


Reuters/Ipsos-ի համատեղ հարցման արդյունքները վկայում են, որ դեմոկրատական նախագահ, նախագահության թեկնածու Ջո Բայդենն այսօրվա դրությամբ ընդամենը 1 տոկոսի առավելություն ունի նախկին հանրապետական նախագահ, նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Մեկշաբաթյա հարցումը երեկ է ավարտվել: Դրա արդյունքների համաձայն՝ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, Բայդենը կստանար քվեների 39 տոկոսը, Թրամփը՝ 38: Մեծ թվով ընտրողներ դեռ չեն կողմնորոշվել՝ 11 տոկոսն ասել է, թե կնախընտրեր այլ թեկնածու, 5 տոկոսն ասել է, որ չի քվեարկի, 7 տոկոսի մեջ են նրանք, ովքեր դեռ նախապատվություն չունեն կամ հրաժարվում են դրա մասին խոսել:

Նոյեմբերին կայանալիք ընտրություններում առանցքային թեկնածուներն են լինելու 81-ամյա Բայդենը և 77-ամյա Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG