Մատչելիության հղումներ

9-ամյա երեխայի մահ՝ ենթադրաբար ջրծաղիկից


Իննամյա երեխա է մահացել, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Գերատեսչությունը, սակայն, հավելում է, որ երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Հաջորդ օրը դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան, սակայն, համաձայն առողջապահական գերատեսչության, ճանապարհին երեխայի վիճակը կտրուկ վատթարացել է, գրանցվել է սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

«50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կենսաբանական մահ», - հաղորդում է ԱՆ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG