Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ հայկական բանակի անօդաչու թռչող սարք են վնասազերծել


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե այսօր ժամը 12:10 հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի Տավուշի մարզի Չինարի (հաղորդագրությունում՝ «Թովուզգյալի շրջանի Չինարլի») բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից փորձել են քվադրոկոպտերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել Թովուզի շրջանի Էսրիկ (Ասրիկ) բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի վրայով:

Ըստ հաղորդագրության՝ «հայտնաբերված անօդաչու թռչող սարքը հատուկ տեխնիկական միջոցներով չեզոքացվել է»։

Հայկական կողմն առայժմ չի մեկնաբանում Բաքվի հաղորդումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG