Մատչելիության հղումներ

«Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է դադարեցնել օգնությունը Կիևին»․ Օրբան


Օրբան-Թրամփ հանդիպում Ֆլորիդայում, 8-ը մարտի, 2024թ․
Օրբան-Թրամփ հանդիպում Ֆլորիդայում, 8-ը մարտի, 2024թ․

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է դադարեցնել ամերիկյան օգնությունը Կիևին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Օրբանի փոխանցմամբ, Թրամփը հույս ունի այդկերպ հասնել պատերազմի դադարեցմանը։

«ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը Ուկրաինային անգամ մեկ ցենտի ռազմական օգնություն չի տա։ Ռազմական օգնության դադարեցումը կօգնի կանգնեցնել պատերազմը։ Եթե Ամերիկան փող չտա, ապա եվրոպացիները միայնակ չեն կարողանա ֆինանսավորել այդ պատերազմը, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- հայտարարել է վարչապետ Օրբանը, ով անցած օրերին Ֆլորիդայում առանձնազրույց էր ունեցել Դոնալդ Թրամփի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG