Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը Ռուսաստանին կոչ է արել ձեռնարկել միջոցներ՝ պաշտպանելու Մոլդովայի ճնշումներից


Մերձդնեստրի ղեկավարությունը Ռուսաստանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ անջատված տարածաշրջանը Մոլդովայի արևմտամետ կառավարության ճնշումներից «պաշտպանելու» համար։

Համապատասխան հայտարարությունը չճանաչված հանրապետության ղեկավարներն ընդունել են այսօր Տիրասպոլում՝ հատուկ հրավիրված նիստի ժամանակ։

Մերձդնեստրի կողմից Մոսկվայից օգնության հայցումը տեղի է ունենում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս օրենսդիրներին ուղղված ամենամյա ուղերձի նախաշեմին։

Տիրասպոլի հավաքի մասնակիցները, սակայն, չեն խնդրել Մոսկվային Մերձդնեստրը Ռուսաստանի Դաշնության մաս դարձնել։

«Կոնգրեսը խնդրում է Ռուսաստանի Դումային և Դաշնային խորհրդին միջոցներ ձեռնարկել Մերձդնեստրը պաշտպանելու համար Մոլդովայի Հանրապետության կողմից աճող ճնշման պայմաններում», - ասվում է հավաքի ամփոփիչ հայտարարության մեջ:

Հեղինակները շեշտել են՝ անջատողական շրջանում ապրում է Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացի։

Հիմնականում ռուսալեզու բնակչություն ունեցող Մերձդնեստրը, որը գտնվում է Դնեստր գետի արևելյան ափին՝ Մոլդովայի և Ուկրաինայի միջև, Քիշնևից անկախություն է հռչակել 1990 թվականին՝ մտավախություն ունենալով, որ Մոլդովան կարող է ձգտել ընդհանուր լեզու ու պատմություն ունեցող Ռումինիայի հետ վերամիավորման։

Կողմերի միջև լարվածությունը 1992 թվականին վերածվեց կարճատև արյունալի պատերազմի, որի հետևանքով ավելի քան հազար մարդ զոհվեց։ Տարիներ շարունակ բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի միջնորդութամբ, որևէ արդյունք չեն տվել։ Սառեցված հակամարտության հնարավոր սրացումը կանխելու պատրվակով Ռուսաստանը դեռևս ավելի քան հազար հոգանոց զորախումբ ունի Մերձդնեստրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG