Մատչելիության հղումներ

Տիրանայում Արևմտյան Բալկանների առաջնորդները քննարկում են Ուկրաինային աջակցության ուղիները


Ալբանիա - Տիրանայի հավաքը, 28-ը փետրվարի, 2024թ.
Ալբանիա - Տիրանայի հավաքը, 28-ը փետրվարի, 2024թ.

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Արևմտյան Բալկանների առաջնորդները քննարկում են Ռուսաստանի ռազմական ներխուժման դեմ պայքարող Ուկրաինային աջակցության ուղիները։ Հավաքին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Գագաթնաժողովից առաջ Զելենսկին և Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, որի գլխավորած երկիրը Ուկրաինայի հավատարիմ աջակիցն է, երկկողմ բարեկամության և համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Հավաքին ներկա են Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի և Չեռնոգորիայի ղեկավարները, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Այս երկրները՝ բացառությամբ Սերբիայի, միացել են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, զենք և զինամթերք են մատակարարել Կիևին։

Ալբանիայի արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիի խոսքով՝ գագաթնաժողովն «առանցքային պահ է երկկողմ կապերի ամրապնդման և Ռուսաստանի ագրեսիայի դեմ հերոսական պայքարում Ուկրաինայի հետ համերաշխ լինելու համար»:

XS
SM
MD
LG