Մատչելիության հղումներ

Բելառուսի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցում է 65 տոկոսը


Բելառուսում խորհրդարանական ընտրություններում տեղի ժամով 16։00-ի (հայաստանյան ժամով 17։00) դրությամբ քվեարկել է ընտրողների 65,4 տոկոսը, հայտարարել է ԿԸՀ ներկայացուցիչը։

Մինսկում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 54,9 տոկոսը։

2020 թվականի զանգվածային բողոքի ցույցերից հետո սրանք երկրում առաջին ընտրություններն են։

Խորհրդարանական ընտրությունների թեկնածուների մեջ իշխանությանն ընդդիմադիր չկա։ Խորհրդարանի ստորին պալատի 110 տեղի համար պայքարում է ընդամենը 265 մարդ։

Ընդհանուր առմամբ ներկայիս նախընտրական քարոզարշավն ընթանում է զանգվածային ձերբակալությունների ու դատավարությունների պայմաններում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ միայն հունվարին քաղաքական մեղադրանքներով ձերբակալվել է 26 մարդ։ Եվս 52 հոգու տուգանք է նշանակվել։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի բանտերում ներկայումս գտնվում է 1420 քաղբանտարկյալ։ Այս ֆոնին Եվրամիությունն արդեն կոչ է արել չճանաչել քվեարկության արդյունքները։

Բելառուսում խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները չեն հրավիրել ԵԱՀԿ առաքելության դիտորդների և, առհասարակ, արևմտյան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քվեարկության ընթացքը հիմնականում վերահսկվում է ԱՊՀ առաքելության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG