Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնվել է ընտանիքին


Ռուսաստանի իշխանությունները ընտանիքին են փոխանցել ավելի քան մեկ շաբաթ առաջ մահացած Ալեքսեյ Նավալնիի դիակը։ Ընդդիմադիր գործչի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը X -ում տեղեկացրել է՝ առաջիկայում կհայտնեն քաղաքական գործչի հուղարկավորման օրը։

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան հայտարարել է, որ քննիչները իրեն վերջնագիր են ներկայացրել՝ կա՛մ համաձայնում են հուղարկավորումը ծածուկ անցկացնել՝ առանց հրապարակային հրաժեշտի, կա՛մ Նավալնիին հողին են հանձնում գաղութում։

Քննիչների հետ հանդիպումից հետո Նավալնայան հայց է ներկայացրել՝ մահացած որդու դիակն անարգանքի ենթարկելու վերաբերյալ:

«Ուղղափառ կանոնների համաձայն՝ ընդունված է հանգուցյալի մարմինը հուղարկավորել երրորդ օրը: Նավալնիի մահից անցել է 8 օր, սակայն մինչ օրս նրա մարմինը հողին չի հանձնվել», - ասվում է երեկ Քննչական կոմիտե ներկայացված հայցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG